3.7 հազար տարի առաջ տեղի ունեցած տիեզերական պայթյունը ոչնչացրել է Մերձավոր Արևելքի մի հատվածը. գիտնականներ


17:30 , 3 դեկտեմբեր, 2018

Գիտնականներն ապացուցել են, որ 3.7 հազար տարի առաջ տիեզերական պայթյուն է տեղի ունեցել, որը ոչնչացրել է Մեռյալ ծովից հյուսիս ընկած հատվածը: Շուրջ 500 ք.կմ տարածք դատարկվել է, իսկ քաղաքներն ու բնակիչները՝ ոչնչացվել, գրում է Daily Mail-ը:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հողի աղտոտումից հնարավոր է եղել ազատվել միայն 600 տարի անց: Ավերված հին քաղաքներից է նաև Էլ Համամը:

Տիեզերական պայթյունի ապացույց են պեղումների ժամանակ հայտնաբերված 3.7 հազար տարի առաջվա խեցեղենը: Պայթյունի ջերմաստիճանը չորս հազար աստիճան է եղել՝ ըստ Ցելսիուսի:

Այդպիսի պայթյուն կարող էր տեղի ունենալ բնական պատճառներով, երբ մթնոլորտում երկնաքար կամ գիսաստղ է պայթել: