Վերջին հրաժեշտ. ֆոտոխցիկը ֆիքսել է Ջորջ Բուշ ավագի դագաղի կողքից չհեռացող հավատարիմ շանը (Photo)


17:10 , 3 դեկտեմբեր, 2018

Բրիտանական Daily Mail պարբերականը հուզիչ լուսանկար է հրապարակել, որում երևում է` ինչպես է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի շունը տխուր հայացքով պառկել հանգուցյալ տիրոջ դագաղի կողքին:
Լուսանկարում ԱՄՆ 41-րդ նախագահի սիրած շունն է` Սուլի մականունով լաբրադորը:
Ուշագրավ կադրն առաջինը հրապարակվել է շան ինստագրամյան էջում՝ «Առաքելությունն ավարտված է» մակագրությամբ:

Հայտնի է, որ Վաշինգտոնում շունը տիրոջ դագաղի կողքով է քայլելու մինչև թաղման արարողությունը:
Հիշեցնենք, որ Բուշ ավագը մահացել է նոյեմբերի 30-ին. նա 94 տարեկան էր: Նա մայիսին հոսպիտալացվել էր արյան ցածր ճնշման և գերհոգնածության պատճառով, սակայն մեկ շաբաթ անց դուրս էր գրվել:

Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած ԱՄՆ վերջին նախագահն էր: