Ռուստամ Ռազա. Նապոլեոն Բոնապարտի հայ ամենահավատարիմ մամլուքը


21:00 , 3 դեկտեմբեր, 2018

Որտեղ էլ որ Նապոլեոն Բոնապարտը պառկեր՝ քնելու՝ փարիզյան Թյուիրլիում, թե այլ եվրոպական մայրաքաղաքների թագավորական ամրոցներից մեկում, միևնույն է, նրա ննջասենյակի դռան մոտ անփոփոխ կանգնած էր մամլուք Ռուստամը։

Երբ Ռուստամը դեռ դեռահաս էր, Եգիպտոսում շեյխ Էլ-Բեքրիից նրան «ձեռք է բերել» Նապոլեոնը, 1799-ի օգոստոսին։ Ծագումով նա հայ էր, ով թուրք գերության մեջ էր հայտնվել և հասել էր Եգիպտոս։

Եգիպտական արշավանքին մասնակցող շատ սպաներ՝ Եվգենի Բոգարնեն, Մյուրատը, Բեսիերը և այլք, ևս մամլուքներ են ունեցել, սակայն համաեվրոպական հայտնիություն վայելում էր միմիայն Ռուստամը։

Ռուստամը ֆրանսիական ռազմական գործ է սովորել, և հարմարվել էր ֆրանսիական թեթևամտությանն ու սովորույթներին։ Նրա հայտնիության գլխավոր հիմքն անզուգական կոստյումն էր, որը Իզաբելի պատկերներով էր պատված և որոշ հատվածներում անգամ պատված էր ոսկով։

Բնավորության արտահայտիչ առանձնահատկություններ Ռուստամը չուներ։ Ինչպես բոլոր մամլուքները, նա ևս խիզախ էր, աչալուրջ և աշխատասեր, սակայն նրա հանդեպ հետաքրքրասիրություն բոլորն էին տածում։

Յուրաքանչյուր գեղանկարիչ, ով ցանկանում էր բարելավել իր գործերը, շտապում էր Ռուստամի դիմանկարն անել։ Սակայն հայ մամլուքին նկարելու համաձայնություն ստանալն այնքան էլ հեշտ չէր։ Նապոլեոնի խորթ դուստր Հորտենզիա Բոգարնեն մի անգամ օգտվել է այն հանգամանքից, որ Ռուստամն ընկել է ձիուց, և անհապաղ մոտեցել է ու սեանսներ խնդրել նրանից։ Նկարչության ընթացքում աղջիկը Ռուստամի համար զվարթ երգեր է երգել, որպեսզի վերջինս ոչ մի դեպքում չձանձրանա։

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ շտապում էր տեսնել Ռուստամին։ «Ռուստամը գեղեցիկ կազմվածք ու դեմքի բարի արտահայտություն ունի, - զբոսաշրջիկներից մեկը նշել է իր օրագրում։- Դեմքի գույնն այնքան էլ թուխ չէ։ Բարձրահասակ է, պարթևահասակ»։ Մի խոսքով՝ կարելի է հաստատել, որ Ռուստամն ավելի հայտնի էր ու սիրված, քան իր ժամանակների շատ այլ հայտնիներ։

Նա սովոր էր հայտնի լինելուն, սակայն գոռոզ չէր և պահպանում էր իր դրական ու գերիչ միամտությունը։ Չնայած որ ռոյալիստներն ամեն կերպ փորձում էին նրան մի շարք սանձարձակություններ վերագրել, միևնույն է, նա իր դիրքում մնաց ընդհուպ մինչև Նապոլեոնի անկումը։

Ռուստամը մահացել է 1845 թ.՝ իրենից հետո թողնելով հետաքրքրաշարժ գրառումներ՝ «Իմ կյանքը Նապոլեոնի կողքին. հայ մամլուք Ռուստամ Ռազայի հիշողությունները» խորագրով։