Ստամբուլ. ցուցարարները մտել են Թաքսիմ հրապարակ


19:41 , 1 հունիս, 2013

36281_5491_01062013_1

Ստամբուլի Գեզի զբոսայգու համար ոտքի ելած ցուցարարները կարողացել են մտնել Թաքսիմ հրապարակ, որի հարևանությամբ էլ գտնվում է այգին:

Ոստիկանները սկսել են լքել Թաքսիմի տարածքը, իսկ ցուցարարները զբաղեցրել են այն: Այս ընթացքում նույնպես բախումներ են եղել: Թուրք իրավապահները շարունակել են արցունքաբեր գազի հսկայական չափաբաժիններ օգտագործել:

Արդեն հայտնի է, որ Թուրքիայի ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ուղևորվում է Թաքսիմ հրապարակ:

Մայրաքաղաք Անկարայում նույնպես բողոքի ակցիան շարունակվել է: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակում:

Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Թուրքիայի որոշ շրջաններում Թվիթերն ու Ֆեյսբուքն անհասանելի են:

Նշենք, որ բողոքի ակցիայի համար առիթ էր դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից: