15:10 , 3 դեկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
«Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, որը վերջերս վնասվածք է ստացել իր թիմի մարզումներից մեկի ժամանակ, ձախ ոտքում ունեցած անհարմարությունների պատճառով ստիպված կլինի վիրահատվել:
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, վիրահատությունը տեղի կունենա Բրազիլիայում և կանցկացվի «Աթլետիկոյի» բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
Ընդ որում չեն հստակեցվում ֆուտբոլիստի վերականգնման մոտավոր ժամկետները:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում 15 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկոն» 14 տուրից հետո իսպանական Պրիմերայի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: