Մեկ օրում 50 ռուսաստանցու չեն թույլատրել մուտք գործել Ուկրաինա


13:10 , 3 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Կիևն անցած մեկ օրվա ընթացքում 50 ռուսաստանցու չի թույլատրել մուտք գործել Ուկրաինա: Այդ մասին այսօր հայտնել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության նախագահ Անդրեյ Դեմչենկոն. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` այդ անձինք չեն կարողացել հաստատել իրենց այցի նպատակը: «Ընդհանուր առմամբ` հանգստյան օրերին ռուսաստանցիների հոսքը դեպի Ուկրաինա երկու անգամ կրճատվել է»,- ասել է Դեմչենկոն:

Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատել են ՌԴ սահմանը և ձերբակալվել: