Պարույր Հայրիկյանը դատարան կգա՝ ցուցմունք տալու


22:04 , 1 հունիս, 2013

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կներկայանա դատարան, երբ նրա ցուցմունք տալու ժամանակը գա: Քաղաքական գործիչ Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց տուժող Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը: Նա հայտնեց նաև, որ արտերկրից վերադառնալուց հետո Պ.Հայրիկյանը մայիսի 15-ից սկսած բուժում է անցնում Հայաստանում և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ներկայացրեց համապատասխան բժշկական տեղեկանք: