«Երևան Մոլ»-ը միացրեց տոնական լույսերը. ամանորյա հեքիաթն ամենևին էլ սարերի հետևում չէ


13:00 , 3 դեկտեմբեր, 2018

Ամանորին մնացել  է 29 օր, բայց դա՝ միայն օրացույցով: Եթե այս օրերին հասցրել եք լինել «Երևան Մոլ»-ում, անհնար է՝ նկատած չլինեք, որ Նոր տարվա հեքիաթն այստեղ վաղուց է թևածում: Ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, միացվել է մոլի ամբողջ լուսավորությունն, ու մայրաքաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը ողողվել է տոնական լույերով ու տրամադրությամբ: BlogNews.am-ը ներկա է եղել ամենասպասված միջոցառմանն ու ֆիքսել լավագույն դրվագները:

100-ից 1. Սանտայի հետհաշվարկով վառվեցին տոնածառի լույսերն, ու մեկնարկեցին տոնական միջոցառումները: «Երևան Մոլն» ամբողջությամբ ողողվեց լույսերով, այնուհետև գիշերային երկինքը միանգամից պայծառացավ։ Ներկաներին սպասվում էր շքեղ հրավառություն, տաք թեյի ու սուրճի հյուրասիրություն, ամանորյա տրամադրող  երաժշտություն…

_H2A4497 copy_H2A4491 copy_H2A4503 copy«Այսօրվանից սկսած Սանտան յուրաքանչյուր հանգստյան օր լինելու է «Երևան Մոլ»-ում, հանդիպելու է մեր փոքրիկ հաճախորդներին, բաժանելու է համեղ քաղցրավենիք ու գեղեցիկ բարեմաղթանքներ է հղելու: Մենք ջանք չենք խնայել «Երևան Մոլին» տոնական տեսք հաղորդելու համար, ու կարծում եմ՝ ստացվել է. ամենուրեք ամանորյա ինքնատիպ դեկորացիաներ են, լույսեր ու տրամադրություն: Մոլում շուտով կունենանք նաև շատ մեծ նվերի արկղ, ինչ հնարավորություն է տալու հաճախորդներին դառնալ Սանտա ու միմյանց նվերներ բաժանել: Յուրաքանչյուր շաբաթ օր՝ երեկոյան, լինելու են միջոցառումներ՝ մյուզիքլներ, կրկեսային համարներ և այլն: Հեքիաթային մթնոլորտը մեզ մոտ պահպանվելու է մինչև հունվարի 13-ը»,- ասաց «Երևան Մոլի» մարքեթինգի բաժնի միջոցառումների ու վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:

_H2A4458 copy_H2A4463 copy_H2A4514 copyCatch the Moment (Որսա՛ ակնթարթը). այս կարգախոսն է ընտրել «Երևան Մոլն» այս տարի: Տոներն այնքան մոտ են, ու եթե դուք դեռ չեք կողմնորոշվել ինչ նվիրել ձեր սիրելիներին, ապա վստահ եղեք, որ մոլի նվեր քարտը լավագույն ընտրությունն է: Այս տարի այն առանձնանում է իր ոչ ստանդարտ դիզայնով: Ավելի մանրամասն մեզ շտապում է պատմել գաղափարի հեղինակը՝  «Երևան Մոլի» թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանը. ««Որսա՛ ակնթարթն» այս տարի «Երևան Մոլի» ամանորյա կարգախոսն է, և նվեր քարտի դիզայնը ևս արված է այդ կոնցեպտի շուրջ: Ինչպես տեսնում եք, այն նման է պոլարոիդ լուսանկարի շրջանակի, և ներսում դատարկ է: Սա հնարավորություն է տալիս ուղղակի գեղեցիկ լուսանկար ստանալու շրջանակի միջոցով, այսինքն՝ որսալ  ակնթարթը: Այդ բոլոր լուսանկարները հետագայում մեր հաճախորդները կարող են օգտագործել  ֆոտոմրցույթին մասնակցելու համար: Ընդամենը մի քանի օրից հասանելի կլինի նախագծի card.yerevanmall.am  կայքը, որտեղ հաճախորդները կարող են նաև օնլայն ձեռք բերել նվեր քարտ: Սա ևս նորարարություն է: Կանոններն ու մյուս մանրամասները շուտով կներկայացվեն հանրությանը: Հաղթող մասնակիցները, որոնք երեքն են լինելու, ստանալու են նվեր Instax Mini 9 լուսանկարչական ապարատներ»,- եզրափակեց Գոռը:

_H2A4541 copy_H2A4547 copy_H2A4559 copy_H2A4544 copy_H2A4554 copy_H2A4522 copy_H2A4523 copy_H2A4532 copy_H2A4529 copy_H2A4537 copy_H2A4465 copy_H2A4517 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի