Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել


09:40 , 3 դեկտեմբեր, 2018
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Նա մասնակցելու է ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։