Բուդապեշտում կազմակերպվել է Սանտա Կլաուսների մրցավազք


06:30 , 3 դեկտեմբեր, 2018

Հարյուրավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ ծերուկի տոնական հագուստներով որոշել են վազել փողոցներով՝ բարեգործության համար գումար հավաքելու նպատակով:

Սուրբ Ծննդի նախօրեին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպվել է Ամանորյա հրաշագործների՝ Սանտա Կլաուսների զանգվածային մրցավազք:

Կարմիր հանդերձանքները, գլխարկները և ճերպակ մորուքները մասնակիցներին տրամադրում էին հենց տեղում, դրա համար անհրաժեշտ էր միայն նախապես գրանցվել՝ մրցավազքին մասնակցելու համար: