Ավելորդ քաշից ազատվելու 5 օգտակար միջոց


02:05 , 3 դեկտեմբեր, 2018

Ուղղակի հարկավոր է ձեր սովորական սննդակարգում ևս 5 նոր սովորույթ ներմուծել։ Այդ դեպքում 2-4 շաբաթվա ընթացքում առանց տանջալի սովի, անհամ սննդի և ճնշված տրամադրության դուք կարող եք հանգիստ ազատվել ավելորդ քաշից։

Վիտամին C

Եթե դուք մարզվում եք, ապա հարկավոր է վիտամին C օգտագործել, քանի որ նրա պակասը քչացնում է ճարպի այրումը, իսկ դա անթույլատրելի շքեղություն է։ Օրական 100 մգ վիտամին C ընդունեք՝ ձեր ընտրությամբ՝ 10 մեծ ելակ, փոքրիկ, քաղցր կարմիր պղպեղ, մեծ նարինջ և այլն։ Ամեն ինչ կախված է ձեր համային նախընտրություններից։

Ոչ ալկոհոլին

Իհարկե, ոչ ընդմիշտ, սակայն տոներին նրա օգտագործումը բավական կլինի։ Ալկոհոլը դատարկ կալորիաների աղբյուր է։ Եթե ժամանակավորապես դադարեք դրա օգտագործումը, կփակվի ախորժակը, հետևաբար, կնվազի քաշը։ Կվերականգնվի նաև քունը, իսկ հայտնի է, որ անքնությունը նույնպես ավելորդ քաշ հավաքելու պատճառ կարող է դառնալ։

Օգտակար մանրէներ

Մարդու մարսողական համակարգում ապրում են առողջ մանրէներ՝ պրեբիոտիկներ։ Եթե դուք ավելորդ քաշ ունեք, հավանաբար ձեզ մոտ այդ մանրէների պակաս կա, և օրգանիզմը սննդից լրացուցիչ կալորիաներ է օգտագործում։ Պրեբիոտիկների մակարդակը կարող է լրացնել յոգուրտը և մածունը։

Ավոկադո

Առաջին հերթին այն շատ հարուստ է կալիումով, որն օգնում է վերականգնել նատրիումի պակասը։ Երկրորդ՝ նրա առողջ ճարպերը բթացնում են քաղցը և երկարացնում են հագեցվածության զգացումը։ Հենց այնպես ավոկադո ուտելն իհարկե հետաքրքիր չէ։ Նրանից կարելի է տարբեր սոուսներ պատրաստել։

Ավելի շատ շաքար

Իհարկե, ոչ սովորական շաքար, այլ բնական։ Շաքար պարունակող սնունդը հարուստ է սպիտակուցներով և մանրաթելերով։ Իսկ ահա ռաֆինացված շաքարը ձեր թշնամին է․ այն ավելի է մեծացնում ուտելու ցանկությունը։