Գերմանիայում սկանդալ է հասունացել իսլամական կոնֆերանսի ընթացքում մատուցված խոզի մսից երշիկներից


20:30 , 2 դեկտեմբեր, 2018

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը սկանդալի հեղինակ է դարձել, երբ Բեռլինում կայացած 12-րդ իսլամական կոնֆերանսում այլ ուտեստների հետ մատուցվել է նաև խոզի մսից պատրաստված երշիկներ, ինչը ոմանք անհարգալից վերաբերմունք են համարել մահմեդականների նկատմամբ, գրում է Die Welt-ը:

Շատ մուսուլմանների համար խոզի միսը և կիսաեփ միսը արգելված է և դա գիտեն բոլորը: Առավել ևս դա հայտնի է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Հորսթ Զեեհոֆերին, որը տարեկան մեկ անգամ անցկացնում է, այսպես կոչված, իսլամական կոնֆերանսը, գրում է պարբերականը:

Սա հասարակության մեջ լուրջ բանավեճերի տեղիք է տվել: Ոմանք նշել են, որ կոնֆերանսի ոչ բոլոր մասնակիցներն են մուսուլման եղել, և բազմաթիվ այլ ուտեստներ էլ են եղել ճաշացանկում և պարզապես կարելի էր այդ երշիկը չուտել: Ընդհանուր առմամբ, 13 տեսակի նախուտեստներ են առաջարկվել՝ հաշվի առնելով կենֆերանսի մասնակիցների տարբեր կրոնական հայացքները: Սակայն, Գերմանիայի ՆԳՆ-ն միևնույնն է ներողություն է խնդրել այն մասնակիցներևից, ում կրոնական զգացմունքները վիրավորվել են: