G20-ի մասնակից երկրների առաջնորդները կարողացել են համատեղ որոշում կառուցել Բուենոս Այրեսում կայացած գագաթնաժողովում։ Այդ մասին հայտարարել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրին «քսանյակի» հանդիպման փակմանը՝ գրում է TASS-ը։
«Մենք համաձայնության ենք եկել հայտարարության շուրջ, որն արտացոլում է առևտրի և ԱՀԿ-ի կենդանացման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
«Մենք հաստատել ենք, որ բոլորս անհանգստացած ենք կլիմայի փոփոխությամբ»,- ավելացրել է Մաքրին։
Արգենտինայի առաջնորդը նաև նշել է, որ երկները խոստովանում են, որ նրանց առջև «բազում լուրջ մարտահրավերներ կան»։
Նշվում է, որ առևտրի, կլիմայի պաշտպանության և միգրացիոն թեմաների շուրջ առկա անհամաձայնությունները ստիպված թաքցվել են փոխհամաձայնության ֆոնի տակ։