Սովորույթներ, որոնք արագեցնում են ծերանալու գործընթացը


01:13 , 2 դեկտեմբեր, 2018

Ծերանալը բնական՝ բիոքիմիական գործընթաց է։ Եթե մենք չկարողանանք «պայմանավորվել» մեր բջիջների հետ, ապա կծերանանք ինչպես Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած ցանկացած օրգանիզմ։ Սակայն մինչ հավերժ երիտասարդ մնալու միջոցի հայտնագործումը՝մարդիկ կշարունակեն մեծ գումարներ ծախսել վիրահատությունների, մաշկը ձգելու և այլ՝ շատ դեպքերում վտանգավոր միջոցների վրա։

Այնուամենայնիվ մենք ինքներս կարող ենք ակտիվորեն պայքարել ծերացման դեմ, եթե ուշադիր լինենք հետևյալ երևույթների վրա․

Բարևր ճնշում

Բարձր ճնշում ունեն 50 անց մարդկանց մեծ մասը և այս հիվանդությունը անընդհատ ավելի է երիտասարդանում։ Այն ուղակիորեն կապված էմի շարք սրտային հիվանդությունների հետ։ Ի՞նչ է հարկավոր անել պրոֆիլակտիկայի համար։ Նիհարեք։ Ամեն օր կես ժամ ֆիզիկապես ծանրաբեռնեք ձեզ։ Իհարկե հարկավոր է նաև առողջ սնունդ։ Քչացրեք կամ ընդհանրապես բացառեք աղի օգտագործումը։Ալկոհոլի օգտագործումը նույնպես հարկավոր է նվազագույնի հասցնել։

Ավելորդ քաշ

Յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամը ձեր կյանքը կրճատում է  մոտավորապես 2 ամսով։ Հաշվեք ինքներտ թե որքան քիչ եք ապրելու ավելորդ քաշի պատճառով։ Ի՞նչ էհարկավոր անել։ Բժշկական ստուգում անցեք, որպեսզի բացառեք որևէ հիվանդության առկայությունը։ Սննդակարգ մշակեք, որը պետք է կազմված լինի մրգերից, բանջարեղենից և առողջ սպիտակուցներից։ Եվ կրկին անգամ որքան հնարավոր է շատ սպորտով զբաղվեք։

Ծխել

Ինքներտ էլ շատ լավ գիտեք, որ ծխելը մեծ ազդեցություն է ունենում ձեր կյանքի վրա։ Մեկ տուփ ծխախոտը ձեր կյանքը կրճատում է միջինը 7 տարով։ Այսպիսով, եթե դուք ի վիճակի չեք միանգամից թողնել այն՝ արեք դա աստիճանաբար։  

Խոլեստերինի բարձր մակարդակ

Ձեր ԴՆԹ-ն որոշակի ազդեցություն է ունենում արյան մեջ խոլեստերինի  վրա, բայց քանի դեռ դուք ի վիճակի չեք փոխել ձեր գենետիկ կոդը՝ դուք կարող եք հետևել ձեր առողջությանը։ Ավելի շատ մանրաթելեր և սպիտակուցներ օգտագործեք։ Սնվեք օմեգա-3-ով հարուստ սննդով։

Հավերժական դժգոհություն

Սա ձեր ներկա փորձն է, վարքը և տրամադրությունը։ Եթե դուք միշտ դժգոհ եք որևէ բանից, ապա ձեր օրգանիզմը արագորեն ծերանում է դրանից։ Ավելի դրական եղեք։ Մտածեք այն բաների մասին, որոնք իրոք երջանկացնում են ձեզ։ Եվ իհարկե հասարակ օրագիր պահեք, որտեղ շնորհակալություն կհայտնեք այն բաների համար, ինչը տալիս է ձեզ կյանքը։