Գիտնականները գտել են մարդկության բնօրրանը


00:00 , 2 դեկտեմբեր, 2018

Իսպանիայի Բուրգոսի մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման ազգային կենտրոնի մարդաբան Մոհամեդ Սահնունին հայտարարել է, որ մարդու նախահայրենիքը ամբողջ Աֆրիկյա մայրցամաքն է: Այս մասին գրել է Science ամսագիրը:

«Ինչպես երևում է, մեր նախնիները Homo նախամարդու հայտնվելուց հետո բնակվել են ոչ միայն Արևելյան Աֆրիկայում, այլ ամբողջ մայրցամաքում, ներառյալ հյուսիսային շրջանները: Կարելի է ասել, որ մարդկության բնօրրանի վերաբերյալ բոլոր վեճերն անիմաստ են. պարզվում է ամբողջ մայրցամաքը մեր տեսակի նախահայրենիքն էր », – ասել է Մոհամեդ Սահնունին:

Ավելի վաղ մարդաբանները համարում էին, որ Homo նախամարդու ծննդավայրը եթովպիական Awash ազգային պարկն է կամ Օլդուվայան կիրճը Հարավային Աֆրիկայում: Մարդատիպ արարածներ այստեղ հայտնվել են 2.6-2.4 մլն տարի առաջ և աստիճանաբար սկսել են զբաղեցնել նաև մյուս տարածքները:

Ալժիրի հյուսիս-արևելքում, Ային Բուչերիտ քաղաքում, հնագետները Սահնունու ղեկավարությամբ հայտնաբերել են Օլդուվայան կիրճի տեսակներին բնորոշ մի շարք կացիններ, քերիչներ և այլ գործիքներ: Գտածոների տարիքը կազմում էր 2.4 – 1.9 միլիոն տարի: Սահնունու կարծիքով, սա վկայում էր այն մասին, որ Օլդուվայան մշակույթի կրողները հայտնվել են Հյուսիսային Աֆրիկայում Homo նախամարդու հայտնվելուց անմիջապես հետո: