Ինչու՞ են հիվանդները մշտապես ստում բժիշկներին. գիտնականներ


18:20 , 1 դեկտեմբեր, 2018

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են հիվանդները ստում բժիշկներին: Այս մասին ասվում է JAMA Network Open պարբերականում:

Մասնագետների խոսքով՝ հիվանդների 60-80 տոկոսը բուժքույրերին և բժիշկերին ճիշտը չի ասում հիմնականում ամոթի և հպարտության պատճառով:

Յութայի համալսարանից Անգելա Ֆեգերլինն ասել է, որ հիվանդների մեծ մասը բժիշկների մոտ ցանկանում է օրինակելի հիվանդի տպավորություն թողնել: Նրանց կարծիքով՝ բժիշկներ իրենց կհամարեն ինքնուրույն որոշումներ կայացնել չկարողացող մարդիկ:

Բացի այդ, հիվանդներն ամաչում են ասել վնասակար սովորությունների, վեներական հիվանդությունների և նյարդային բնույթի խնդիրների մասին: