Երկրաշարժը ցնցել է Ալյասկան


16:10 , 1 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տևյալներով՝ երկրաշարժի հզորութիւնը կազմել է 6.6 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է նահանգի Անկորիջ խոշորագույն քաղաքից 12 կմ. հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը եղել է 41 կմ խորությամբ: Երկրաշարժին հետեւել է ավելի քան 40 հետցնցում, որոնցից ամենամեծի հզորությունը կազմել է 5.7 մագնիտուդ:

Երկրաշարժը լուրջ վնասներ է պատճառել նահանգի ճանպարհային ցանցին եւ որոշ շինություններին: 

Նահանգում հայտարարվել է արտակարգ վիճակ: