14:50 , 1 դեկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» սեփական հարկի տակ կընդունի «Ախմատին»:
Տանտերերի մեկնարկային կազմում դաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաև հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղը կարող է չկայանալ, եթե ստադիոնում օդի ջերմաստիճանը ցածր լինի -15 -ից:
Կրասնոյարսկի ստադիոնի խաղադաշտում օդի ջերմաստիճանը կազմել է -13,9, այդ իսկ պատճառով խաղն անցկացնելու մասին որոշում է կայացվել:
Ի դեպ, «Ենիսեյի» մամուլի քարտուղարությունն օրիգինալ լուսանկարով է ներկայացրել թիմի մեկնարկային կազմը.
