Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (Photo)


14:58 , 1 դեկտեմբեր, 2018

Ֆրանսիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ մարդիկ բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ:

Հայտնի է, որ ցուցարարների և իրավապահների միջև բախումները տեղի են ունեցել Հաղթական կամարից ոչ հեռու: Ցուցարարները փորձել են գրավել բողոքի ակցիայի գոտու մուտքի մոտ գտնվող անցակետը: Արդյունքում մեկ մարդ է բերման ենթարկվել: Եվս երկու մարդ բերման է ենթարկվել զենքի ապօրինի կրման համար:

Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում փակ է մետրոյի յոթ կենտրոնական կայարան: Ընդհանուր առմամբ, հասարակական կարգն ապահովում է մոտ 6.000 իրավապահ:

Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:

Հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:

Картинки по запросу paris tear gas police demonstratorsКартинки по запросу paris tear gas police demonstratorsКартинки по запросу paris tear gas police demonstratorsКартинки по запросу paris tear gas police demonstrators