Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել


13:30 , 1 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

Նշենք, որ «դեղին բաճկոններ» անվանումը ստացած շարժման մասնակիցները նոյեմբերի 17-ից ակցիաներ են անցկացնում` բողոքելով բենզինի գների բարձրացման դեմ: Անցյալ շաբաթ օրը ցույցերին մասնակցել է 100 հազար մարդ:

Մակրոնը, մեկնաբանելով ցույցերը, ասել է, որ երկիրն իր քաղաքական ուղեգիծը չի փոխի: