Ադրբեջանը չունի «Իսկանդերին» համարժեք պատասխան, բայց շարունակելու է փնտրել գործընկերներ. Վլադիմիր Եվսեև


13:10 , 1 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի զինված ուժերը սպառազինության քանակով գերազանցում են Հայաստանին: Այս մասին «Լազարևյան ակումբի» նիստում հայտարարեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Ըստ նրա՝ կարևոր է ոչ միայն քանակը, այլև՝ որակը: «2016թ. ականատես եղանք զինված հակամարտության, որի հետևանքով զոհեր եղան: Ուզում եմ հիշեցնել, որ կրակոցների տակ հայտնվեցին Ղարաբաղի բնակավայրերը: Ռուսաստանից Հայաստան մատակարարված ժամանակակից սպառազինության շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնելու Բաքվի առավելությունը՝ սպառազինության քանակի տեսանկյունից: Հայաստանը ձեռք է բերել զենք, որը հնարավորություն է տալիս հարվածելու Բաքվին, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ