11:10 , 1 դեկտեմբեր, 2018Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխան հանրաքվե է իրականացնել, ապա հանրաքվեի արդյունքները պաշտպանել: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբի» նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«2006թ.-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց տվեցին՝ որտե՞ղ է հայկական կողմի փոխզիջումների սահմանը: Սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է Ղարաբաղի անկախությունը: Անցյալին վերադարձ չկա, Ղարաբաղը պետք է լինի անկախ և հետո ինքը որոշի՝ մնա անկախ, թե միանա Հայաստանին: Սա է հնարավոր փոխզիջումների սահմանը»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ Ղարաբաղում 2 սերունդ է ծնվել, որոնք ապրում են անկախ և չեն պատկերացնում, որ կլինեն Ադրբեջանի կազմում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ