94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը


09:55 , 1 դեկտեմբեր, 2018

ԱՄՆ-ում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքի հայտարարությանը:

Բուշ ավագը մայիսին հոսպիտալացվել էր արյան ցածր ճնշման և  գերհոգնածության պատճառով, սակայն մեկ շաբաթ անց դուրս էր գրվել:
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր:

Ջորջ Բուշ ավագը՝ որդու՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ։

Image result for Умер Джордж Буш-старшийRelated image