«Հրապարակ». Տարբեր կազմա­կերպություններ իրենց ծառայու­թյուններն են առաջարկում իշխող ուժին և նրա ներկայացուցիչ­ներին. կոռուպցիոն դրսևորումնե՞ր են սրանք


09:15 , 1 դեկտեմբեր, 2018
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմա­կերպություններ իրենց ծառայու­թյուններն են առաջարկում իշխող ուժին և նրա ներկայացուցիչ­ներին: Դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ: 

Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավե­լագույնը 15 միլիոն դրամ էին հավաքում: Հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայու­թյունները կոռուպցիոն դրսևորումնե՞ր են, թե ոչ, անգամ եթե կամավոր են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: