«Հրապարակ». Տիգրան Ավինյանը համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ


09:00 , 1 դեկտեմբեր, 2018
«Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։

Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։

Թաղապետի տեղակալը նաև Սամվել Ալեքսանյանի սանիկն է, նրա ավագ եղբայրը հարկայինի աշխատակից է, կրտսերը՝ Ռուբեն Հայրապետյանի քրոջ փեսան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: