G20-ի գագաթնաժողովը հյուրընկալող Բուենոս Այրեսի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել


02:45 , 1 դեկտեմբեր, 2018

Operativ.am-ը գրում է

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի մոտակայքում, որտեղ համաշխարհային գերտերությունների ղեկավարները հավաքվել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է The Independent-ը, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ: Ցնցումները գրանցվել են մայրաքաղաքից 33 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: