Ադրբեջանում սկանդալ է բռնկվել «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով


00:30 , 1 դեկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանում սկանդալ է բռնկվել «Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Օրերս համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», պատասխանում է. «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են  միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ»։

Պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է Համացանցում ամենաշատ տարածված տեղեկատվությունը՝ «Յանդեքս» որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։