Ինչու՞ է հարկավոր մեկ կտոր կիտրոն դնել ննջասենյակում


06:06 , 1 դեկտեմբեր, 2018

Սովորաբար դուք մեկ կտոր կիտրոն եք գցում ձեր թեյի մեջ։ Հիմա փորձեք մեկ ուրիշ բան։ Քնելուց առաջ ձեր մահճակալի մոտ մեկ կտոր կիտրոն դրեք։ Ցիտրուսային բույրերը հաճելի են և թարմացնում են օդը։ Այն նաև օգտակար է առողջության համար։ Իսկ ինչո՞վ է այն օգտակար քնած ժամանակ։

Ազատում է նյարդային լարվածությունից

Սթրեսը դժվարեցնում է քնելու ընթացքը և ստիպում է ամբողջ գիշեր տառապել անքնությունից։ Կիտրոնի թույլ բույրը հանգստացնում է և քնկոտություն առաջացնում։ Հետազոտությունների համաձայն ցիտրուսային բույրերը ի զորու են հանգստացնել էմոցիաները և դադարեցնել ուղեղի ակտիվությունը։

Մեծացնում է ուշադրության կենտրոնացվածությունը

Կիտրոնի բույրը հնարավորություն է տալիս կենտրոնանալ հաճելի մտքերի վրա։ Հաճելի էմոցիաները օգնում են թուլանալ և քնել։

Քնի ժամանակ բարելավվում են շնչառությունը

Թարմ կիտրոնի մեկ կտորը սենյակը լցնում է հակաօքսիդանտների և հակաբակտերիաների մասնիկներով։ Հայտնվելով շնչագեղձում նրանք պայքարում են ինֆեկցիաների դեմ և բարելավում են քնած մարդու շնչառությունը։

Իջեցնում է արյան ճնշումը

Ներկայումս շատ մարդիկ արյան ճնշում ունեն։ Կիտրոնի բույրը իջեցնում է այն, այս պատճառով էլ հիպերտոնիկների համար այն շատ օգտակար է։

Օգնում է հեշտ արթնանալ և դրական է տրամադրում

Շատ մարդիկ մեծ դժվարությամբ են շուտ արթնանում։ Առավոտյան շնչած կիտրոնի բույրը մարդուն մեծ էներգիա է հաղորդում։ Ցիտրուսի մեկ կտորը ձեր առավոտյան արթնանալու գործընթացը ավելի հեշտ կդարձնի։ Ավելին Կիտրոնի բույրը ավելացնում է սերոտոինի մակարդակը։ Դա նշանակում է, որ դուք օրը սկսում եք լավ տրամադրությամբ։