ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


22:10 , 30 նոյեմբեր, 2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» հատվածներում, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, «Մեղրու սար»  և Սարավան-«Զանգեր»  հատվածներում, Տավուշի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: