19-ամյա բրազիլացին անելանելի կացության մեջ է հայտնվել իր՝ անընդհատ աճող հասակի պատճառով (Photo)


04:05 , 1 դեկտեմբեր, 2018

19-ամյա բրազիլացի Ռոդրիգո Սանտոս-Մոտտան իր տարիքի համեմատ ունի բավականին բարձր հասակ։ Նրա հասակը հասնում է 2.2 մետր և բժիշկների հավաստմամբ այն կարող է շարունակել աճել։ Նրա կյանքը բավականին դժվար է։ Նա մեծ դժվարությամբ է կարողանում հագուստ ճարել իր համար, ինչպես նաև դուրս է եկել դպրոցից քանի որ անընդհատ ծաղրի էր ենթարկվում։