Կույր ամերիկացին Playboy-ի դեմ դատական հայց է ներկայացրել


00:00 , 1 դեկտեմբեր, 2018

ԱՄՆ-ում կույր տղամարդը՝ Դոնալդ Նիքսոնը, դատական հայց  է ներկայացրել Playboy.com-ի դեմ՝ կայքի կոնտենտն ամբողջությամբ վայելել չկարողանալու պատճառով, հաղորդում է TMZ-ը:

Նիքսոնը էրոտիկ պարբերականի կայքին մեղադրել է հաշմանդամների իրավունքները խախտելու մեջ: Նա հստակեցրել է, որ վատ տեսող մարդկանց համար ծրագիր է ներբեռնել, սակայն դեռ չի կարողանում ամբողջությամբ տեսնել Playboy.com-ի և Playboyshop.com-ի ռեսուրսները:

Հայտարարելով, որ չի կարող օգտվել Playboy-ի ծառայություններից՝ նա չի նշել, թե կոնկերտ ինչ ծառայություններով է հետաքրքրված: