Նյու Յորքի աճուրդում լուսնային ապարի մասնիկներ են վաճառել


23:00 , 30 նոյեմբեր, 2018

Նյու Յորքի Sotheby’s աճուրդում լուսնային ապարների նմուշ է վաճառվել, որը Երկիր է բերել 1970-ին, «Լուսին-16» տիեզերական սարքավորումը: Այս մասին հայտնել են աճուրդի տանը:

1-2 մմ շառավղով մասնիկներն աճուրդում վաճառվել են  855 հազար դոլարով:

Ապարի նմուշները եղել են մետաղե տուփում, որին ռուսերեն գրություն կա: Տուփը մեծացնող ապակի ունի:

Երկրում հայտնելուց հետո լուսնային ապարը շնորհել են Նինա Կորոլյովային`կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի կնոջը:

Աճուրդի տունը նշում է, որ լուսնային ապարի այդ մասնիկները միակն են, որոնք սեփականատերը մասնավոր անձի է փոխանցել: