Վասիլևը Բուզովային «ոճի թագուհի» է որակել


22:45 , 30 նոյեմբեր, 2018

Նորաձևության պատմաբան, ոճաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Վասիլևը Օլգա Բուզովային համարում է ժամանակակից «նորաձևության սրբապատկեր»՝ գրում է life.ru-ն։

Փորձագետի կարծիքով՝ «Դոմ-2»-ի աստղի ոճի գաղտնիքն այն է, որ նա իր ճաշակը ցուցադրում է՝ դուրս չգալով սովորականի շրջանակներից, այսինքն նրա երկրպագուները հնարավորություն ունեն կրկնօրինակելու նրա ոճը՝ առանց հատուկ ծախսերի։

«Նա պարզ է և հասկանալի։ Չափի մեջ գայթակղիչ է, ամեն ինչում միջինացված ստանդարտով»,- ասել է Վասիլևը։