19:00 , 30 նոյեմբեր, 2018Tert.am-ը գրում է.
Հայ-ռուսական փոխհարաբերություններում «ինչ-որ ճաք է նկատվում»՝ երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կատարվածը «թյուրիմացություն» է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերին:
«Խաչատուրովին կարելի էր հրավիրել այստեղ՝ մի բաժակ թեյի ու ասել `գիտեք, պարոն Խաչատուրով, կարծում ենք, որ դուք այլևս հետ գնալու կարիք չունեք, քանի որ մենք Ձեր փոխարեն մեկ ուրիշին կուղարկենք: Իսկ այստեղ սկսեցին ամբողջ աշխարհով գոռալ, թե Խաչատուրովը «բանդիտ» է, հանցագործ, իսկ Խաչատուրովը ամենևին էլ բանդիտ չէ, շատ լավ զինվորական է, մեծ ներդրում ունի հայոց բանակի կազմավորման հարցում»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա ընդգծեց, որ չի կարող կանխագուշակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը կտրվի՞ Հայաստանին, թե ոչ: «Մենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեր սխալ պահվածքով մի փոքր խայտառակել ենք այդ կառույցը: Այս իսկ պատճառով խոսելուց առաջ միշտ պետք է լավ մտածել»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։