Ուկրաինան արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր


12:40 , 30 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալին հղումով:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատել են ռուսական սահմանը և ձերբակալվել: Կատարվածից հետո Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել: