«Հրապարակ». Երեկ ինքնաբացարկ հայտնած Սարգիս Սահակյանը մի քանի օր առաջ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու


10:00 , 30 նոյեմբեր, 2018

«Երեկ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրած Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ, կուսակցական հավաքի ժամանակ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու։ «Նա ՀՀԿ-ի ֆանատն էր ու հեղափոխությունից հետո էլ չէր դադարում փառաբանել Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ կուսակցությանը նա չի հայտնել ինքնաբացարկի պատճառները, սակայն վստահ են, որ, ինչպես Հերմինե Նաղդալյանի դեպքում, Սահակյանին էլ վախեցրել են «կոմպրոմատներով»։ 

Սակայն ոմանք էլ կարծում են, որ նրանք հասկացել են, որ առանց փողի ձայն չունեն, ինքնակամ փրկվում են խայտառակությունից։ Ի դեպ, ՀՀԿ-ից 4-5 անհայտ թեկնածու նույնպես ինքնաբացարկ է ներկայացրել, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նրանք ի սկզբանե ընդգրկվել են պահանջվող թիվ ապահովելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: