Փորձ է արվում ամեն գնով լուրջ հակադրություն ու անվստահություն ստեղծել Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի իշխանությունների միջև


04:48 , 30 նոյեմբեր, 2018

Գոնե իմ տպավորությամբ՝ փորձ է արվում ամեն գնով լուրջ հակադրություն ու անվստահություն ստեղծել Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի իշխանությունների միջև՝ հասնելով հարաբերությունների վատթարացման։

Ճաշակի հարց է, թե ում է դա ձեռնտու, բայց շատ կեղտոտ խաղ է իրականացվում սադրողների կողմից։ Այդ ուժերն ազնիվ չեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իրենց խնդիրն է ապակայունացնել իրավիճակը՝ փորձելով ձուկ որսալ պղտոր ջրում։

Ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանության շահերից կբխի ոչ բավարար հարաբերություններ ունենալ Արցախի իշխանությունների հետ։  Առհասարակ, անհեթեթ է այդպիսի ընկալումն անգամ։ Արցախը Հայաստանի թիկունքն է և հակառակը։  Հայաստանը չի կարող առաջ գնալ՝ ունենալով իրեն չվստահող թիկունք։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ արդի աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում եթե չկա Արցախ, ուրեմն՝ չկա և Հայաստան, ուստի պետք է մեր գիտակցությունից իսպառ հանենք Արցախը ծախելու այս մերկապարանոց պնդումները։

Արցախը ծախելով ծախելու ենք Հայաստանը։ 

Ժողովու՛րդ, Հայաստանը երբեք չենք ծախելու։ 

Սա մեր վերջին հայրենիքն է, իսկ հայրենիքը չե՛ն ծախում․․․