Հետաքրքիր փաստեր ռադիոյի մասին


05:30 , 30 նոյեմբեր, 2018

Երևի թե ավելորդ կլինի ասել, թե մարդկության համար որքան կարևոր է եղել ռադիոյի հայտնագործությունը։ Այս սարքը փոխել է մարդկանց կյանքը, և ժամանակակից մարդն առանց դրա իրեն անթև կզգա։ Հենց այս պատճառով էլ ձեզ ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ ռադիոյի մասին։

  1. Ռադիո ստեղծելու առաջին փորձարկումները կատարել է ատամնաբույժ Մախլոն Լումիսն ԱՄՆ-ում։ Նա կապը հաստատում էր օդապարուկների օգնությամբ լարերը օդ հանելով։ Դեռևս հեռավոր 1868 թվականին նրան հաջողվել է 20 կմ-ից ազդանշան հաղորդել, այդ պատճառով էլ բոլոր ատամնաբույժները հպարտանում են իրենց կոլեգայի մեծ ձեռքբերմամբ։
  2. Նիկոլա Տեսլան նույնպես մասնակցություն է ունեցել ռադիոյի ստեղծման գործում։ Նա է պատենտավորել ռադիոընդունիչ սարքը։
  3. Շատերը կարծում են, որ ռադիոյի հեղինակը Պոպովն է, սակայն մինչ նրա հայտնագործությունը շատ գիտնականներ են փորձել անլար կապ ստեղծել, և նրանցից մի քանիսը հաջողություն են ունեցել։ Իսկ ահա Պոպովն առաջինն էր, ով կարողացավ ռադիոհաղորդում ուղարկել։ Նրա տեքստն ունեցել է հետևյալ բովանդակությունը՝ «Հենրիխ Հերց»։
  4. Առաջին օնլայն ռադիոն ստեղծել է Կարլ Մալամուդը 1993 թվականին։ Այսօր օնլայն ռադիոն բավականին տարածված երևույթ է, քանի որ ռադիոընդունիչները ժամանակակից աշխարհում այդքան էլ ընդունված չեն։
  5. Ծնունդով ֆրանսիացի վարակաբան Լյուկ Մոնտանյեն 2009 թվականին առաջ է քաշել մի թեորիա, որի համաձայն՝ մանրէները ռադիոալիքների միջոցով կապ են հաստատում միմյանց հետ, քանի որ ունեն ազդանշանը գեներացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։