ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բելգրադ


18:40 , 29 նոյեմբեր, 2018
Նոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի տեղակալի գլխավորությամբ, ճանաչողական այցով մեկնել է Բելգրադ:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի և ռազմական ակադեմիայի կառուցվածքին, գործառույթներին, ուսումնական գործընթացին, դասավանդվող ծրագրերին և առարկաներին, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրությանն ու վերապատրաստման գործընթացին:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Սերբիայի գործընկերներին են ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կառուցվածքն ու գործունեությանն առնչվող բանախոսություններ:

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը: