5 ամենամեծ փիլիսոփաները, որոնք չափազանց տարօրինակ կերպով են մահացել


22:45 , 29 նոյեմբեր, 2018

Սայմոն Կրիչլին՝ Նյու Յորքի Նոր դպրոցի փիլիսոփայության պրոֆեսորներից մեկը, 2008-ին հրապարակել է աշխատություն՝ «Մեռած փիլիսոփաների գիրքը» խորագրով։ Այս աշխատությունրը կոչված է ցույց տալու, որ հայտնի իմաստունների կյանքում ամենահետաքրքիր պահերից մեկը միշտ մահն է լինում։

Ժյուլիեն Օֆրե դը Լամետրի

Իր ամենահայտնի սետղծագործությունը՝ «Մարդ-մեքենան», դը Լամետրին գրել է 1748-ին Հոլանդիայում, չնայած որ ինքը ֆրանսիացի էր։ Նրա նյութապաշտ դիտարկումները դուր չէին գալիս իր ժամանակակից գիտնականներին, այդ իսկ պատճառով փիլիսոփան անանուն էր հրատարակում իր գրքերը և անգամ ստիպված է եղել արտագաղթել։ Որեշ պատմաբաններ նշում են, նրա մահը նրա պատկերացումների արտացոլումն էր, այսինքն՝ ամբողջովին «նյութական»։

Դը Լամետրին մահացել է շատակերությունից ու ագահությունից։ Նա այցելել է Գերմանիայում Ֆրանսիայի դեսպանին՝ Մսյո Տիրկոնելյային։ Վերջինս ուրախացել է և որպես ընթրիք մատուցել տրուֆելային պաշտետ՝ այնպիսի քանակությամբ, որ հյուրն անմիջապես սրտխառնոց է ունեցել։ Սակայն հրաժավել է բժիշկների օգնությունից, բոլորին խաբեբաներ է անվանել և իր վիճակը փորձել է թեթևացնել արյուն դուրս թողնելով։ Փաստորեն, դա նրա մոտ չի ստացվել և դը Լամետրին մահացել է։

Հերակլիտ

Իմաստունն ապրում էր Հին Հունաստանում մ.թ.ա. մոտ 530-480-ականներին։ Պաշտոնական գիտությունը նրան ճանաչում է Հերակլիտ Եփեսացի անունով։

Նրա գիտական տեսակետները ենթադրում էին այլ մարդկանցից ու հասարակությունից հրաժարում։ Իր ուսմունքը հաստատելու համար Հերակլիտը սարերում մեկուսացել էր, ուտում էր միայն խոտաբույսեր, որոնք այնտեղ գտնում էր։ Սակայն թերսնումից որոշ ժամանակ անց հիվանդացել է։ Նա հրաժարվել է մեկուսացումից և իջել է մարդկանց մոտ՝ օգնություն փնտրելու, սակայն հրաժարվել է ավանդական բժշկությունից։ Հերակլիտը խնդրել է պատել իրեն գոմաղբով և թողնել արևի տակ։ Որոշները կարծում են, որ նա ընթացքում խեղդվել է, իսկ մյուսների տեսակետի համաձայն՝ ջերմային կաթված է ստացել։

Դիոգենես

Դիոգենեսը հին հույն իմաստուն էր, որը չէր ընդունում ոչ մի իշխանություն և չէր վախենում ուժեղներից։ Նա միակն էր, ով հումոր է արել Ալեքսանդր Մակեդոնացու վերաբերյալ և ողջ է մնացել։  

Դիոգենեսն ապրել է 90 տարի։ Սակայն ամենահետաքրքիրը նրա մահվան պատմությունն է. շատերն ասում են, որ նա խեղդվել է կենդանի ութոտնուկ ուտելու պատճառով, մյուսները՝ որ իմաստունը ինքնասպան է եղել՝ դադարելով շնչել։

Միշել Ֆուկո

XX դարի ֆրանսիացի փիլիսոփան հայտնի է՝ շնորհիվ սեռական կողմնորոշման և կյանքի էքսցենտրիկ կյանք վարելու։ Միշել Ֆուկոն միասեռական սիրո վերաբերյալ աշխատությունների հսկայական ժառանգություն է թողել։ 1984-ին նա իրեն սկսեց վատ զգալ, սակայն բոլոր ախտանշանները խոսում էին ընդամենը ուժգին գրիպի մասին։ Չնայած հիվանդությանը՝ փիլիսոփան շարունակում էր աշխատել իր «Սեռականության պատմությունը» գրքի վրա։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ֆուկոն ՁԻԱՀ-ով էր վարակված և դրա մասին վաղուց գիտեր։

Նրա մահն ինքնին նշանակալից չէր լինի, եթե դրանից անմիջապես առաջ Ֆուկոն չսկսեր տենդագին ուսումնասիրել Սենեկայի աշխատությունները։ Հանելուկային համընկնում էր նրա մահվան օրը՝ հունիսի 25-ը, որը նաև Սենեկայի մահվան օրն էր։