«Սթափվե՛ք եւ զբաղվեք ձեր աշխատանքով». Նիկոլ Փաշինյանի հորդորը Բակո Սահակյանին


12:40 , 29 նոյեմբեր, 2018

Galatv.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

«Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ եւ այդ հարցերը անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի աշխատանքով զբաղվելու»: Փաշինյանի խոսքերով, Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ «առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններն» են թողնում իր հայտարարությունների տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ