Պատրաստում ենք խմորը, լցնում ենք ալյուրը, ավելացնում աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անցք ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը:

Խմորը 10 րոպե հունցում ենք․ պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա:

Այնուհետև խմորը բաժանում ենք 20 միանման մասերի և ծածկում սրբիչով:

Վերցնում ենք առաջին խմորը և օվալաձև բարակ գրտնակում: Բացված շերտին հալեցրած կարագ ենք քսում: Նույնը կրկնում ենք մյուս խմորների հետ:

Պատրաստում ենք լցոնը: Ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:

Մետաղական ձողի (կամ մատիտի) օգնությամբ փաթաթում ենք շերտը:

Ահա այսպես:

Այժմ հավաքում են խմորը ձողի վրա ահա այսպես․

Ձողը հանում ենք և խմորի ծայրերը ներս մտցնում:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:
Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Բակլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:
Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա: