«ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև՝ ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն». Արծրուն Հովհաննիսյան


09:48 , 29 նոյեմբեր, 2018

Զինծառայողների ընտրության վերաբերյալ

ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև՝ ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն:

Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:
Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը: