Նոր Զելանդիայի բնակիչները վախեցել են անհայտ ծովային արարածի մնացորդներից (Photo)


06:47 , 29 նոյեմբեր, 2018

Նոր Զելանդիայի ափամերձ տարածքում տեղացիները անհայտ կենդանու մնացորդներ են գտել: Մարդիկ, ովքեր հայտնաբերել են կմախքը, կարծել են, որ այն այլմոլորակային ծագում ունի:

Ականատեսները որոշել են անծանոթ կենդանու մնացորդները ցույց տալ մասնագետներին՝ պարզելու համար, թե ինչ արարած է դա:

Լուսանկարներից երևում է, որ այն երկու ոտք ունի և փշավոր պոչ: Բացի այդ՝ արարածն ունի տպավորիչ չափերի ատամներով ծնոտ:

Երբ «ի՞նչ է սա» հարցով լուսանկարները հայտնվել են Facebook-ում, օգտատերերից շատերը գուշակել են, որ իրականում դա խոշոր վայրի ծովային ձուկ է՝ սկաթ, սակայն շատերը գերադասել են առաջին՝ այլմոլորակային տարբերակը: