Forbes-ի հրապարակած մինչև 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկը գլխավորել է Քայլի Ջեները


22:00 , 28 նոյեմբեր, 2018

Երիտասարդ բիզնես լեդի Քայլի Ջեները գլխավորել է Forbes-ի հրապարակած 30 տարին չբոլորած ամենահարուստ հայտնիների ցանկը:

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ներկայացուցիչ 21-ամյա Ջեները հիմնադրել է Kylie Cosmetics դիմահարդարման պարագաների սեփական ապրանքանիշը և 2017թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում 166.5 մլն դոլար վաստակելով կարողությունը հասցրել 900 մլն դոլարի:

Երկրորդ հորիզոնականում է 27-ամյա բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը, որը մեկ տարում 110 մլն դոլար է վաստակել:

Առաջատարների եռյակը եզրափակում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը՝ մեկ տարում վաստակած 90 մլն դոլարով:

Հատկանշական է, որ 30 տարին չբոլորած ամենահարուստ աստղերի ցանկում ընդգրկված է ընդամենը երկու կին՝ Քայլի Ջեները և 28-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը մեկ տարում հասցրել է վաստակել 80 մլն դոլար: