Վիրավորված Քարդաշյանը մերկ լուսանկարվել է մեքսիկական ամսագրի համար


23:45 , 28 նոյեմբեր, 2018

«Քարդաշյան ընտանիք» ամերիկյան ռեալթի շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը լուսանկարվել է GQ Mexico ամսագրի համար: Նոյեմբերի 27-ին մի շարք լուսանկարներ հայտնվել են համացանցում:

39-ամյա աստղը GQ Mexico ամսագրի շապիկի համար լուսանկարվել է բազկաթոռին նստած՝ սպիտակ բոդիով: Մյուս լուսանկարներում նա ամբողջովին մերկ է և մարմինը ծածկում է ձեռքերով:

Մասնակցելով «անկեղծ» ֆոտոսեսիայի, Քորթնին ցանկացել է ապացուցել, որ նա «վերջինը չէ ընտանիքում, ում ցանկալի է նայել», ինչպես «Քարդաշյան ընտանիք» շոուի էպիզոդներից մեկում նրա մասին արտահայտվել էր քույրը՝ Քիմը, պարզաբանում է Daily Mail պարբերականը:

Լուսանկարների հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Մայքլ Շվարցն է:Image resultImage result