Բաղադրատոմս.իրական Ֆրանսիական ժուլիենի բաղադրատոմս, որից օգտվում են միայն ֆրանսիացիները (Photo)


22:30 , 28 նոյեմբեր, 2018

Հավի մսով ժուլիենը, որը համեմված է սնկով և շատ այլ համեմունքներով շատ հազվադեպ կարող եք հանդիպել, որը իսկապես կփոխանցի Ֆրանսիայի համը, գրում է Cheating Cook-ը:

Բաղադրատոմս

Եփած հավի կրծքամիս- 500գր

Սունկ- 300գր

Սոխ- 2 գլուխ

Քերած պանիր- 200գր

Թթվասեր- 200գր

Ալյուր- 50գր

Բուսակա յուղ- 30մլ

Ձեթ-20գր

Պատրաստման եղանակ

Մանր կտրեք սունկը և տապակեք առանց ձեթի, մինչ դրանց միջից դուրս չգա ջուրը:

Ավելացրեք բուսական յուղը ձեթի հետ, և ավելացրեք նաև հավի կրծքամիսը: Ավելացրեք աղ և պղպեղ, իսկ հետո 15 րոպե տապակեք:

Կտրեք սոխը և այն ավելացրեք զանգվածի մեջ: 

Ավելացրեք թթվասերն ու ալյուրը: Այնքան խառնեք որ հավասար զանգված ստացվի և հասցրեք եռման աստիճանի:

Սունկը և հավի միսը դրեք առանձին ամանների մեջ և վրան ավելացրեք թթվասերը վրան քերելով քերած պանիրը:

Նախօրորք տաքացրեք վառարանը և թխեք 35 րոպե: 

Բարի ախորժակ