«27 րոպե, և ոչինչ չի մնա այդ ուկրաինական բանակից». Ժիրինովսկին սպառնացել է ոչնչացնել Ուկրաինայի ԶՈւ-ն կես ժամում (Video)


15:00 , 28 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սպառնացել է ոչնչացնել ուկրաինական բանակը 27 րոպեում:

Ինչպես նկատում է «Обозреватель» պարբերականը, այս տարվա սեպտեմբերի սկզբին Ժիրինովսկին հայտարարել էր, որ դրա համար Ռուսաստանին բավական է 5 րոպեն:

«Հիտլերը ստեղծեց «Գալիչինա» դիվիզիան: Որքա՞ն այն պատերազմեց, երբ բախվեց խորհրդային բանակի հետ: 27 րոպե: Վե՛րջ: Իսկ (Ուկրաինայի ՆԳ նախարար) Ավակովն ու մյուս նախարարները (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոյի հարցին, թե երբ կավարտվի պատերազմը, ասում են՝ «Երեք օր»: Ի՞նչ երեք օր: 27 րոպե, և ոչինչ չի մնա այդ ուկրաինական բանակից»,- ասել է Ժիրինովսկին:

Բացի այդ՝ ռուս քաղաքական գործիչը նկատել է, որ ռազմական դրություն սահմանելով՝ Ուկրաինան փաստացի պատերազմով է սպառնում ՌԴ-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ