Նախիջևանում անցկացվում է հրետանավորների զորավարժություն


12:28 , 28 նոյեմբեր, 2018

Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվում են հրետանավորների վարժանքներ, որի արդյունքում պարզ կդառնա, թե բանակի կազմում որն է «Լավագույն հրետանային դիվիզիոնը»։

Իսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 27-ին ավարտվել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովմանն ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ «Էթերնիթի 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Զորավարժության հայտարարված նպատակն է «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի միջև համախմբվածության բարձրացումը»։