Մահացել է «Սպունգ Բոբ»-ի ստեղծող Ստիվեն Հիլենբերգը


11:20 , 28 նոյեմբեր, 2018
Life.panorama.am-ը գրում է.
«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ»-ի ստեղծող Ստիվեն Հիլենբերգը մահացել է 57 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է Nickelodeon հեռուստատեսային ցանցը։
 
Ըստ տեղեկությունների, Հիլենբերգը մահացել է նոյեմբերի 26-ին, որի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 27-ին։ Մահվան պատճառը եղել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որը հայտնի է նաև  Լուի Գերինգի հիվանդություն։ Հիվանդությունն առաջացնում է կամային շարժումները կառավարող նեյրոնների մահ։ Այս ամենի պատճառով դիտվում են խոսելու, կուլ տալու, շնչառության ակտերում դժվարություններ։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ